Հրդեհ Բջնի գյուղի արոտավայրերում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20:36-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆանտան գյուղի մոտակա սարում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բջնի գյուղի արոտավայրերում:
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 29-ին, ժամը 00։14-ին, մարվել՝ 00։56-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ:
29 Սեպտեմբեր, 2022 14:08
573