Վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել. Մհեր Գրիգորյան

Պետական պարտքի դեպքում կարևոր է, թե ինչ որակ է ունեցել դրա կառավարումը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Պետք է արձանագրենք, որ վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել: Ընդհանրապես, եթե համադրենք այլ երկրների հետ, մեր ցուցիչները բավականին լավն են, և այդ իմաստով ֆիսկալ տարածության մասով մենք ունենք շատ դրական արդյունք, և նախագծում («Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի - խմբ.) նույնպես այն չափերը, որոնք հաջողվել է մոդելավորել, կարծում եմ՝ շատ ադեկվատ են և վկայում են վերջին տարիներին պարտքի արդյունավետ կառավարման մասին»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
29 Սեպտեմբեր, 2022 17:50
777
ԵԱՏՄ-ն պետք է ունենա կարգավորումներ, որոնք թույլ են տալիս աշխատել միության հետ ֆիզիկական սահմաններ չունեցող երկրների հետ․ ՀՀ փոխվարչապետ
20 Հունիս, 2025 18:12
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին
20 Հունիս, 2025 17:43
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ
20 Հունիս, 2025 16:13
Համաշխարհային պարտքը հասել է նոր ռեկորդի
19 Օգոստոս, 2024 15:11
Տարեսկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով. Գևորգ Պապոյան
23 Օգոստոս, 2022 16:18
Ռուսաստանը երկրի արտաքին պարտքը կվճարի ռուբլով․ Վյաչեսլավ Վոլոդին
25 Մայիս, 2022 16:43