Էջմիածին-Լուսագյուղ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14։17-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Լուսագյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։
04 Հոկտեմբեր, 2022 20:18
575