Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառից ապօրինի հատել են կաղնիներ:
Պարզվել է, որ նույն օրը Լեռնաջուր գյուղի 38-ամյա բնակիչը գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծի 18 կաղնի: Լեռնաջուրցին ներկայացրել է բենզասղոցը, իսկ փայտանյութը ի պահ է հանձնվել Վանաձորի անտառպետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
24 Հոկտեմբեր, 2022 20:45
1174
Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. կան ձերբակալվածներ
17 Հունվար, 2025 18:38
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
10 Սեպտեմբեր, 2021 22:18
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
12 Փետրվար, 2021 13:18
Համայնքային ոստիկանները բացահայտել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը
12 Օգոստոս, 2026 20:22
Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը
11 Օգոստոս, 2026 21:29
Քրեական ոստիկանները 318 գրամ մեթամֆետամին են առգրավվել․ երկու անձ կալանավորվել է
08 Օգոստոս, 2026 12:14
Արագածոտնի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
09 Հունվար, 2026 18:37
Բացահայտվել է ծառահատման ապօրինի դեպք
05 Նոյեմբեր, 2025 15:42
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք
31 Հոկտեմբեր, 2025 20:57