Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթել է «Տոտենհեմին»։

Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի օգտին՝ 2:1 հաշվով, որում դուբլի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը (11-րդ և 40-րդ րոպեներին): «Տոտենհեմի» կազմում գոլի հեղինակ է դարձել  Հարի Քեյնին (70):

«Տոտենհեմը» 26 միավորով զբաղեցնում է Անգլիայի առաջնության չորրորդ հորիզոնականը: «Լիվերպուլը» վաստակել է 19 միավոր՝ բարձրանալով աղյուսակի ութերորդ հորիզոնական։

767