Շիրակի փողոցում բեռնատարներ են բախվել. տուժած իրանցին հոսպիտալացվել է

Նոյեմբերի 7-ին, ժամը 09:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Շիրակի փողոցում՝ «Շեն Դեկոր» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «DAF» (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1971 թ․, ԻԻՀ քաղաքացի) և «KamAZ» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1997 թ․) մակնիշների բեռնատարները։
Փրկարարները «DAF» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1996 թ․) դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
07 Նոյեմբեր, 2022 19:19
452