Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իմ տեղեկությամբ՝ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող դա բացառել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։

«Կարող է և հնարավոր լինել։ Նախատեսված չէ, բայց գիտեք՝ միջազգային հանդիպումները ինչպես են լինում։ Շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Դրա մեջ որևէ տարօրինակ բան չեմ տեսնի։ Կարծում եմ՝ այցը շատ կարևոր է։ Անկախացումից ի վեր առաջին երկկողմ այցն է»,– ասաց պատգամավորը։

Եղոյանը նշեց, որ եթե լինի եռակողմ հանդիպում, քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Այս պահի օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է։ Այն օրակարգը, որի շուրջ մեր բանագնացներն են բանակցում արդեն քանի տարի է։ Այդ օրակարգը բարձրացել է բարձրագույն քաղաքական մակարդակ»,– ասաց Եղոյանը՝ խոսելով վաղվա վարչապետի Թուրքիա այցի մասին։

216