Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Երկրպագուների փառատոնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը վստահվել է հայկական ստարտափ doodooc-ին։

Այս մասին ընկերությունը հայտնել է «Linkedin»-ի իր հարթակում: 

«Մենք ոգևորված ենք ֆուտբոլի, միասնության և զգացմունքների այս համաշխարհային տոնակատարության մի մասնիկը լինելու համար:

doodooc-ը միավորվել է GL-ի և Octagon-ի հետ՝ ստեղծելու աշխարհի գավաթի լավագույն փորձը: 
doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կցուցադրվեն Երկրպագուների գոտիների (FIFA Fan Zones) բոլոր էկրաններին»,- գրում է հայկական ստարտափ թիմը Linkedin-ի իրենց էջում։

doodooc-ը երաժշտության վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձր կարգավորելի, մինչև 8K ձայնային ռեակտիվ անիմացիաներ՝ հիմնված աուդիոյի շերտերի խոր վերլուծության վրա։

1011