Ինդոնեզիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայում` Արևմտյան Ճավայում, 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ մարդիկ դուրս են փախել շենք-շինություններից: Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Ջակարտայում՝ էպիկենտրոնից 200 կմ հեռավորության վրա։ Արևմտյան Ճավայի Գարութ քաղաքում վիրավորվել է մեկ մարդ, վնասվել է չորս տուն:
Այլ քաղաքների և Արևմտյան Ճավայի այլ շրջանների բնակիչներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ ուժեղ ցնցումներ են զգացել:
Նախորդ ամիս 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Արևմտյան Ճավայում, առավել տուժել էր Կիանջուրը: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 300 մարդ:
Իշխանությունները դեռևս ստուգումներ են իրականացնում էպիկենտրոնին մոտ գտնվող այլ վայրերում:
03 Դեկտեմբեր, 2022 23:26
1153
Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած
02 Օգոստոս, 2026 19:46
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
05 Դեկտեմբեր, 2023 22:10
Սերոբ Բեջանյանը՝ Ինդոնեզիայում ՀՀ դեսպան
11 Հուլիս, 2022 23:35
Սերգեյ Կարմրյանը Բաքվում արծաթե մեդալ նվաճեց
02 Օգոստոս, 2026 19:59
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի
02 Օգոստոս, 2026 19:53
ԱՄՆ-ում հայտնաբերվել է հիվանդություն, որը մեծացնում է COVID-19-ից մшհվան ռիսկը
02 Օգոստոս, 2026 19:51