Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրախորհրդարանի պատգամավորի կոչը՝ կապված ԼՂ-ի շրջափակման հետ

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերվող BBC-ի հոդվածով և գրառում կատարել։
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- Գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Եվրախորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։
07 Հունվար, 2023 18:11
895
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում
07 Մայիս, 2025 18:18
Ադրբեջանն ավելին է, քան шգրեսnրը. Նիկոլա Բեհ
16 Ապրիլ, 2025 22:40
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
01 Ապրիլ, 2025 18:51