71 տարեկանում մահացել է ճապոնական Yellow Magic Orchestra ռոք խմբի թմբկահար Յուկիհիրո Տակահասին։ NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մահից որոշ ժամանակ առաջ երաժիշտը հիվանդացել է ասպիրացիոն թոքաբորբով։

Աղբյուրի համաձայն՝ 2020 թվականին հեռացրել են նրա գլխուղեղի չարորակ ուռուցքը։

Երաժիշտն իր կարիերան սկսել է Sadistic Mika Band-ում՝ 1972 թվականին։ Վեց տարի անց կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոյի եւ Հարումի Հոսոնոյի հետ միասին նա ստեղծել է Yellow Magic Orchestra-ն, որը դարձել է ֆուտուրիստական ​​տեխնո-փոփի հիմքերից մեկը։ 1978 թվականին նրանց «Computer game» երգը վաճառվել է 400,000 օրինակով։ Թիմը գոյություն է ունեցել մինչեւ 1984 թվականը։

624