
Հայկական արմատներով Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է չճանաչված Արցախի Հանրապետությանը հասցեագրված տեսախցիկների հաղորդագրությունները։
«Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ և ես ուզեցի աջակցել իմ ժողովրդին այս ուղերձներով: Անկեղծ ասած, ես չեմ ուզում ավելի մանրամասնել: Ես ուղղակի ուզում էի ուժ ու աջակցություն ցույց տալ իմ ժողովրդին։ Այսքանը:
Ես կնոջս և որդուս հետ 2021 թվականին գնացել եմ Հայաստան։ 10-12 օրում հաճախել ենք շատ գեղեցիկ վայրեր և վանքեր։ Ես ավելի լավ ճանաչեցի իմ երկիրը։
Արդյո՞ք ես ստանում եմ մարդկանց արձագանքները: Նամակ Ադրբեջանի ֆեդերացիայից։ Ես դրա մասին ոչինչ չեմ լսել։ Ասել են տեսախցիկի վրա բան չգրե՞լ։ Դեռ ոչ»,- մամուլի ասուլիսում ասել է Խաչանովը։
Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոեի հետ խաղից հետո տեսախցիկի վրա գրել է «Արցախ, դիմացիր»։ Մրցաշարի 1/8 եզրափակիչում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային հաղթելուց հետո Խաչանովը գրել է. «Շարունակեք հավատալ մինչև վերջ!!! Արցախ, դիմացիր!!!»:
BREAKING! End-to-End Australian Media Coverage of Khachanov Support for Artsakh at Australian Open
— Armenian National Committee of Australia (ANC-AU) (@ANCaustralia) January 24, 2023
READ ONLINE https://t.co/Ks5QKC5fF4 pic.twitter.com/UGzDujwTvE