Մոնակոյի իշխանի բարձր հովանու ներքո անցկացվող մշակութային միջոցառումն այս տարի նվիրված է Հայաստանին

Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին մասնակցել է Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Մոնակոյի իշխանի բարձր հովանու ներքո տեղի ունեցող ամենամյա այս միջոցառումն այս տարի կրում է «Լո՛ւյս» խորագիրը և նվիրված է Հայաստանին։
Վիզուալ արվեստների ցուցադրությանը պատվավոր հյուրերի կարգավիճակով մասնակցում և իրենց արվեստի գործերն են ներկայացնում վեց հայազգի արվեստագետներ։
13 Փետրվար, 2023 19:13
521