Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Նշվում է, որ այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին։

Այսօր Դիլիջանի համայնքապետարանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր՝ ինչպես են բնակիչները մոտենում, հիանում կենդանիների գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը:

750