Վայք-Ազատեկ ավտոճանապարհին արհեստական քարաթափում է իրականացվել
Փետրվարի 23-ին՝ ժամը 15:10-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կա քարաթափման վտանգ․ երթևեկությունը երկկողմանի փակ է։
Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում (մոտ 2 խմ)․ երթևեկությունը երկկողմանի բաց է։
23 Փետրվար, 2023 22:30
581
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ
23 Հունիս, 2026 20:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20 Հունիս, 2026 10:04
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ը. կա վիրավnր
14 Հունիս, 2026 21:45