Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը հրավեր է ուղարկել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ այցելելու թագավորության մայրաքաղաք Էր Ռիադ։ 

Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանն ասել է, որ Իրանը համաձայնել է հանդիպում անցկացնել Սաուդյան Արաբիայի հետ արտգործնախարարների մակարդակով, իսկ Թեհրանն առաջարկել է բանակցությունների երեք հնարավոր վայր։ Բայց նա չհստակեցրեց, թե ինչ վայրերի մասին է խոսքը, և երբ է հնարավոր այս հանդիպումը։

544