
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի գիշերը հրապարակած տեղեկագրում նշել է, որ աշխարհում խոլերայի տարածման ռիսկը չափազանց բարձր են գնահատում։
Ըստ ԱՀԿ-ի՝ մարտի 20-ի դրությամբ՝ 24 պետություններից շարունակվել են տեղեկություններ ստացվել հիվանդության նոր դեպքերի մասին. «2023 թ․ փտրվարի 11-ից, երբ հրապարակվել էր աշխարհում խոլերայի վերաբերյալ նախորդ զեկույցը, գլոբալ իրավիճակը վատթարացել է։ Չորս նոր երկրներ հաղորդել են հիվանդության բռնկումների մասին, իսկ դրանց ընդհանուր թիվը մարտի 20-ի դրությամբ հասել է 24-ի։ Ներկա իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ մակարդակում ռիսկը չափազանց բարձր է գնահատում»,- նշում է ԱՀԿ-ն։
2023 թ․ սկզբից խոլերայի բռնկումները ընդլայնվել են Հարավ-Արևելյան Աֆրիկայում։ Մասնագետներին մտահոգում է, մասնավորապես, մարտին իրավիճակի հավանական վատթարացումը Մալավիում և Մոզամբիկում։ Տարեսկզբին նոր բռնկումներ են արձանագրվել Զամբիայում, Զիմբաբվեում, Թանզանիայում, ՀԱՀ-ում, ինչպես նաև Աֆրիկյան Եղջյուրի տարածաշրջանում. հայտնում է ՏԱՍՍ-ը։