Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2024 որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ 

Հանդիպման նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի մամուլի ասուլիսը։ 

«Ընտրական փուլը նոր է սկսվում, այդ պատճառով բոլորի շանսերը հավասար են։ Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է։ Սկզբից մի քիչ դիսբալանս կար, բայց հիմա կարողացել ենք բոլորին բերել ընդհանուր հայտարարի։ Վաղվա խաղին արդեն կտեսնենք թե ինչքանով է դա հաջողվել», -ասել է Պետրակովը։ 

Պետրակովը անդրադարձել է լրագրողներին և ասել․ «Հուսով եմ ինձ երկար ժամանակ կտաք աշխատելու համար։ Միանգամից չեք հարձակվելու ինձ վրա։ Ես չեմ ուզում ասել թե այն հավաքականը, որը կար նախկինում վատ ֆուտբոլիստներ էին կամ հիմա մեր հավաքականում լավ ֆուտբոլիստներ են։ Իմ տրամադրության տակ ունեմ երիտասարդ ֆուտբոլիստներ, հավաքականը կենդանի օրգանիզմ է, անընդհատ զարգացող։ Ժամանակ է պետք հասկանալու համար»։

1052