ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ հայկական բրենդինգի խնդիրներին։

Նա մասնավորապես օրինակ բերեց Արենի գինին «Մենք ունենք աշխարհագրական դիրքից ծագում ունեցող տեղանուն, ենթադրենք՝ «Արենին», ո՞նց եք ապացուցում, որ բոլոր արտահանվող «Արենի»-ները  «Արենի» են։ Ես, օրինակ, Բորդոյում տեսել եմ ինչպես են պաշտպանվում տարածքները, այն կարմիր գծով գծած է այլ տարածքներից։ Գյուղատնտեսության նախարարությունը, ՏԻՄ-ը, ՀԿ-ները ամեն ինչ անում են, որ ոչ Բորդոյից խաղողը հանկարծ չգա և չխառնվի այլ խաղողների։

Տեղանուն ասելով՝  նկատի ունեմ այդ տեղի համը, արտադրողը։ Եվրոպական շատ երկրներում այդ ամեն ինչը հստակ է, այնպես է արված, որ պիտակավորումը շփոթմունք չառաջացնի իտալականը ավելի տաք գույների մեջ է, գերմանականը՝ պաստելային, որպեսզի հասարակությունը հասկանա՝ որ տեղի արտադրողի հետ  է առնչվում։

2000-ականներին արդեն  խնդիր էր առաջացել, մի մարդ տեղանվան հետ կապված միլիարդներ էր վճարում, մի այլ չինովնիկ թույլ էր տալիս, որ այդ նույն արտադրանքը նույն անունով այլ մարզում արտադրվի։

Ամբողջ գաղափարն այն է, որ մեր բրենդի ինստիտուտը կայացվի, հայկական ապրանքը ճանաչում ունենա, իր տեսքով, իր համով տարբերվի, հստակ ասվի, որ սա այս շրջանի ապրանքն է, որը ունի տվյալ համը»,- նշեց Սուքիասյանը՝ հավելելով, թե արդյոք ՏԻՄ-ը, ՀԿ-ները, պատգամավորները կարողանում են այնպես անել, որ այդ խաղողը չխառնվի։

Մանրամասները տեսանյութում։

 

 

892