Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Պեկին կատարած վերջին այցից հետո մի խումբ ֆրանսիացի օրենսդիրներ որոշել են այցելել Թայվան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է կղզու արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուն, հայտնում է Bloomberg-ը։

Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը ցույց են տվել իրենց աջակցությունը Թայվանին, ասել է նա՝ նշելով, որ  որոշ օրենսդիրներ կժամանեն «շատ շուտով», և կղզու իշխանությունները «կկապվեն նրանց հետ՝ տեսնելու, թե ինչ լրացուցիչ աջակցության կարիք ունենք»:

Գործակալությունը նշում է, որ այցը տեղի կունենա հաջորդ կիրակի, իսկ ապրիլի վերջին եւս հինգ ֆրանսիացի սենատոր կայցելեն Թայվան՝ կիսահաղորդիչների արտադրության թեման քննարկելու համար։

Վերջին անգամ ֆրանսիական պատվիրակությունն այցելել է Թայվան 2022 թվականի սեպտեմբերին։ Այն գլխավորել է Ֆրանսիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Սիրիլ Պելեւան։

526