Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը կանանց 87 կգ քաշային կարգում պայքարեց Ռիփսիմե Խուրշուդյանը։ Պոկում վարժությունում մարզուհին պոկեց 107 կգ ծանրաձող, իսկ հրումում առաջին մոտեցմանը բարձրացրեց 120 կգ։ Երկրորդ մոտեցման համար պատվիրել էր 127 կգ, սակայն ցավոք, վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից և բավարարվեց բրոնզե մեդալով։ Նրա համար այս մեդալը ոսկի է։ 

«Շատ էի հուզվել։ 24 տարվա իմ սպորտային կարիերայի ընթացքում նմանատիպ մրցաշարի դեռ չէի մասնակցել։ Առավել ևս հանդիսատեսի նման ոգևորություն չէի տեսել»,-ասել է Խուրշուդյանը շնորհակալություն հայտնելով հայ ազգին, հանդիսատեսին երկրպագելու և աջակցության համար։ 

«Այս մեդալը բաղձալի մեդալ էր ինձ համար։ Ճիշտ է բրոնզե, բայց ինձ համար սա ոսկե մեդալ է։ Ես խոստացել էի իմ հանրությանը, եթե վերադառնամ, ապա կբարձրացնեմ մեր հայկական հիմնը։ Իհարկե հիմնը չհնչեց, բայց կարողացա մեդալ նվաճել»,-ասել է Խուրշուդյանը։  

Խոսելով կարիերան շարունակելու մասին նա ասաց․ «Առայժմ վնասվածքիս մասին պետք է մտածեմ և պատրաստվեմ առաջիկայում աշխարհի առաջնությանը։ Ուզում եմ այնտեղ էլ փորձել ուժերս և  արդեն կավարտեմ սպորտային կարիերան»։ 

1446