Ապրիլի 28-ին՝ օրվա առաջին կեսին, Ադրբեջանի պետական ​​ներկայացուցիչների հրավերով հերթական հանդիպումն է տեղի ունեցել Լաչինի միջանցքի «էկոակտիվիստները» հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«Բնապահպան ակտիվիստները» հանդիպմանը նշել են, որ ակցիան չի հասել իր նպատակին, սակայն ի պատասխան պետության ներկայացուցիչների բազմաթիվ կոչերի նրանք հայտարարեցին ակցիայի մասնակիցների հետ ընդհանուր խորհրդակցությունների անհրաժեշտության մասին՝ քննարկելու ակցիան դադարեցնելու հարցը։

Խորհրդակցություններից և քննարկումներից հետո նրանք կարդացել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակցիայի մասնակիցներ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ ցուցարարները, հաշվի առնելով «բնապահպան ակտիվիստների և երիտասարդ կամավորների պահանջների մասնակի կատարումը, ինչպես նաև պետական ​​ներկայացուցիչների բազմակի կոչերը, որոշել են 2023 թվականի ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան»։

808