Սևանա լճի ջրային մակերևույթի վրա պարեկային ծառայության ստեղծումը կարևոր միջոցառում է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ հասարակական կարգի ապահովումը շատ կարևոր է իրականացնել ջրային մակերևույթի վրա: «Հսկողությունը ափամերձ տարածքներում  կուժեղանա, ավելի արդյունավետ կդառնա փրկարար ծառայության աշխատանքը և մի շարք խնդիրներ՝ կապված հասարակական կարգի անվտանգության հետ, կլուծվեն ավելի բարձր մակարդակով»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նշեց նաև, որ այս նախագիծը կնպաստի ոչ  միայն ձկնագողության, այլ նաև  հանցագործությունների կանխարգելմանը: «Ոստիկանության բաժիններում այսօր առկա ուժերն օբյեկտիվորեն չեն բավարարում, որպեսզի ամբողջ ավազանի տարածքում իրականացվի հսկողություն»,- ասաց նա:

 

476