Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը կախվածության մեջ է մտնում Չինաստանից, վկայում են երկու երկրների հարաբերությունների լիակատար թյուրիմացության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք կտրականապես համաձայն չենք դրան, քանի որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական, հատուկ գործընկերության բնույթ են կրում, և դա կապված չէ որևէ մեկի կախվածության հետ», - ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանը ընկնել է վասալային կախվածության մեջ Չինաստանից։

«Սա վկայում է տեղի ունեցողի էության բացարձակ սխալ ընկալման մասին»,- հավելել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահի որոնման և երկու երկրների զարգացման վրա ուրիշի կարծիքը պարտադրելու փորձերի մերժման վրա։

700