Չինաստանը մայիսին՝ ապրիլի համեմատ ավելացրել է Ռուսաստանից նավթի գնումը մոտ մեկ քառորդով: Ընդհանուր առմամբ՝ մատակարարումների ամսական ծավալը ռեկորդային է եղել, այս մասին գրում է ըստ Reuters-ը՝ վկայակոչելով չինական մաքսային տվյալները։
Ռուսաստանից Չինաստան նավթի ներկրումը մայիսին՝ անցյալ տարվա համեմատ աճել է 55 տոկոսով և հասել ռեկորդային մակարդակի՝ դուրս մղելով Սաուդյան Արաբիային  մատակարարների առաջին տեղից։

Մայիսյան մատակարարումները կազմել են գրեթե 8,42 մլն տոննա, որը համարժեք է օրական մոտ 1,98 մլն բարելին։ Ապրիլին այս ցուցանիշը եղել է օրական 1,59 մլն բարել։
Հումքը Չինաստան է առաքվում Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս խողովակաշարով, ինչպես նաև ծովով եվրոպական և Հեռավոր Արևելքի ռուսական նավահանգիստներից։
 

873