Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի բացման խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության հիմնական շահառուն։

«Ղազախստանի նախագահի խոսքով՝ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ-ի հիմնական շահառուն։ Տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում. այն կազմում է 12,1%։ Սա, իհարկե, լուրջ թիվ է։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությունը»,- ասել է Պուտինը։

Նա նշել է․ «Եկե՛ք, կենտրոնանանք էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման, տեխնոլոգիական և ֆինանսական անկախության, թվային փոխակերպման արագացման, կարգավորիչ և առևտրային խոչընդոտների վերացման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վրա»։

715