ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության և քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներին
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունը: Ազգային ժողովի քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, և Ելիզավետա Դանիելյանը ստացել է 67 կողմ ձայն, Արմեն Դանիելյանը և Արսեն Նիկողոսյանը՝ 0 կողմ ձայն:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունը: 67 կողմ ձայնով ընտրվել է Լիզա Գրիգորյանը:
25 Մայիս, 2023 19:05
449
Իրավական համակարգը գնում է ձեր հարստությունների հետևից. Արշակյանը՝ ընդդիմությանը
08 Մայիս, 2025 17:16
Ալեն Սիմոնյանը հորդորեց դատախազին՝ զբաղվել իր գնումներով (տեսանյութ)
08 Մայիս, 2025 15:47
Գայլերը գառան դիմակ հագած փորձում էին մարդկանց խաբել. Սիմոնյանը Քոչարյանի հրավիրած միտինգի մասին
08 Մայիս, 2025 13:51