Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես տնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:
Զրույցի ընթացքում Վահան Քերոբյանն ու Դեյվիդ Օ՛Սալիվանն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն ու փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել տնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ երկխոսությունը։
25 Մայիս, 2023 20:25
352
Վահան Կոստանյանը կլոր-սեղան քննարկմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
17 Սեպտեմբեր, 2025 23:43
Չվախենալ «կրակել դեպի աստղերը» և երբեք չդադարել երազել. «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Արշավիր Մինասարյանը հանդես եկավ մոտիվացիոն բանախոսությամբ
17 Սեպտեմբեր, 2025 23:42
Սերժի ու Քոչարյանի հերթական շուստրիությունը․ Կոնջորյան
17 Սեպտեմբեր, 2025 23:22