ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 26-ին ընդունել է China Civil Engineering Construction Corporation (CCECC) ընկերության փոխնախագահ Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակությանը: 

Հյուրերը հայտնել են, որ ընկերությունը հիմնվել է 1979 թվականին, ներկայում այն Չինաստանի խոշոր պետական հիմնարկներից է, որն ունի մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ աշխարհի առավել քան 100 երկրում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության հետ պետական և մասնավոր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունները։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  շինարարության, կառուցապատման, արդյունաբերական պարկերի կառուցման, չոր նավահանգստի հիմնման և այլ հարցերի վերաբերյալ։

512