Բայդենը կրկին ընկել է․ այս անգամ դիպլոմ հանձնելիս․ տեսանյութ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սայթաքել է և ընկել բեմի վրա՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Կոլորադոյում, հայտնում է Daily Mail։
Կադրերում երևում է, որ 80-ամյա Բայդենը կապույտ գլխարկով գործնական կոստյում հագած, ընկնում է կուրսանտի մոտ, այնուհետև նրան արագ բարձրացնում են անվտանգության աշխատակիցները, որոնք միշտ ուղեկցում են Սպիտակ տան ղեկավարին:
Պարբերականը գրում է, որ Բայդենի սայթաքումները կարող են խաթարել նախագահի վերընտրվելու հույսերը, քանի որ շատերն արդեն մտահոգված են նախագահի տարիքով և առողջությամբ:
Եթե Բայդենը հաղթի 2024 թվականին, ապա կդառնա 86 տարեկան իր երկրորդ ժամկետի ավարտին։
02 Հունիս, 2023 14:32
1199
Թրամփի հրամանով հետաքննություն կսկսվի Բայդենի առողջության և մեխանիկական ստորագրության վերաբերյալ
05 Հունիս, 2025 12:19
Թրամփը Բայդենի ավտոմատ գրիչի դեպքը անվանել է պատմության մեջ խոշորագույն սկանդալներից
04 Հունիս, 2025 12:49
Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է պետական դավաճանության մեջ
21 Մայիս, 2025 12:18