ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է` շատերը համոզված են, որ էլեկտրոնային ծխախոտը ավելի քիչ վնասակար է, քան սովորական ծխախոտը, որ դրանք ծխախոտ ծխելու առողջ այլընտրանք են: Մինչդեռ այդպես չէ: Էլեկտրոնային ծխախոտից ստացված աերոզոլը գրգռում է ալվեոլները (թոքաբշտերը) և կարող է առաջացնել ասթմայի նոպա: Աէրոզոլը բարձրացնում է շնչառական հիվանդությունների հանդեպ օրգանիզմի ընկալունակությունը: Նույնիսկ առանց նիկոտինի հեղուկի գոլորշիները կարող են հանգեցնել շատ ծանր հետևանքների:

Աերոզոլի մեջ գտնվող նիկոտինը առաջացնում է զարկերակների նեղացում, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հիվանդություններ: Այսօր չկա որևէ ապացույց այն մասին, որ ավանդական ծխախոտային արտադրատեսակների հետ համեմատ էլեկտրոնային ծխախոտը քիչ վնասակար է:

Նիկոտինային կախվածությունից ազատվելու նպատակով դիմե՛ք «ծխելու դադարեցման թեժ գիծ»՝ անվճար խորհրդատվություն ստանալու նպատակով` 060 440001:

473