Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը սկսել են արգելափակել Ռուսաստանից էլեկտրոնիկայի մատակարարումների համար վճարումները՝ վախենալով պատժամիջոցներից, գրում է Коммерсант-ը։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելացել են ռուսական իրավաբանական անձանցից վճարումների արգելափակման դեպքերը ղազախական, հայկական և հոնկոնգյան բանկերից։ Այս խնդրին բախվել են սերվերների, չիպերի, պրոցեսորների, հեռահաղորդակցության սարքավորումների և այլ էլեկտրոնիկայի մատակարարները, հրատարակությանը հայտնել են շուկայի աղբյուրները:

Ռուսաստանի հետ համագործակցող բանկերի սպառնալիքը ԱՄՆ-ում ներդրված պատժամիջոցների տասներորդ փուլն է։ Սահմանափակումները շրջանցելու համար ռուսական ընկերությունները ստիպված կլինեն էլեկտրոնային բաղադրիչներ և սարքավորումներ ներմուծել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (TN VED) «այլընտրանքային» ծածկագրերով կամ մատակարարել ամբողջությամբ հավաքված սարքավորումներ, նշել է թերթի զրուցակիցներից մեկը։

Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը հավելել է, որ վճարումները արգելափակվում են, այդ թվում՝ վերջին սերնդի հեռահաղորդակցության սարքավորումների, ինչպես նաև տվյալների պահպանման համակարգերի և սերվերների մատակարարման համար։

Մինչ այժմ վճարումների հետ կապված խնդիրները ծագում են «ընտրովի և անկանխատեսելի», - նշել է զրուցակիցներից մեկը, իսկ մյուսը մանրամասնել է, որ արտասահմանյան բանկերը ռուսական վճարումները ստուգում են «ձեռքով»։

 

703