Մանրամասներ 32-ամյա ռեփ-երգչուհի Ալբինա Սաֆարովայի մահվան ելքով վթարից

Կազանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. երգչուհի Ալբինա Սաֆարովան մոտոցիկլետով վրաերթի է ենթարկվել ու մահացել, հայտնում է Vechernyaya Kazan հրատարակությունը։
Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել հենց այս գիշեր։ Հաղորդվում է նաև, որ մոտոցիկլետը վարել է Ալբինայի սիրելին։ Հանդիպակաց մեքենայի վարորդը տեսնելով մոտոցիկլետը՝ որոշել է թեքվի դեպի բենզալցակայան, սակայն չի հասցրել՝ զույգն ամբողջ արագությամբ բախվել է նրա բամպերին։
Նշվում է, որ մոտոցիկլետն ընթացել է շատ մեծ արագությամբ։ Մոտոցիկլետի վարորդը ողջ է մնացել, սակայն երգչուհին տեղում մահացել է։
08 Հունիս, 2023 18:54
1723