Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին:

«Դրական արդյունքը միշտ լավ է, բայց արդյունքից բացի կա նաև որակյալ խաղ, ինչն ամենակարևորն է: Հայաստանի հավաքականի ներկայիս կազմը շատ լավն է, ֆուտբոլիստները խաղաոճով համապատասխանում են իրար: Սա նշանակում է, որ թիմը կարող է լուծել ինչ-որ խնդիրներ: Ուելսի դեմ հաղթանակն ակնհայտ չէր, սակայն Հայաստանի հավաքականը չէր զիջում ոչնչով: Արդյունքը պատահական չէր, քանի որ մենք ավելի լավ տեսք ունեինք:
Եթե համեմատենք 2011 թվականի Հայաստանի հավաքականը ներկայիս թիմի հետ, ապա շատ ընդհանրություններ կտեսնենք: Նրանք նման են խաղաոճով: Այն թիմը շատ արագ էր ու կոմբինացոն ֆուտբոլ էր խաղում, այս սերունդը՝ նույնպես»,- Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքերը մեջբերում է Metaratings-ը:

Վարդան Մինասյանը ՀՀ հավաքականը գլխավորել է 2009-2013 թվականներին և 2018-ին:

Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո վաստակել է 6 միավոր և երկրորդն է D խմբում:

1079