
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Սիրելի՛ բուժքույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ․ «Սպիտակ բանակում» ձեր առաքելությունը չափազանց կարևոր է ..
.
Քույրական գործի մասնագետների անգնահատելի աշխատանքը կարևորելով` Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ շնորհավորում ենք առողջապահական համակարգում անփոխարինելի տեղ զբաղեցնող մեր գործընկերներին:
Նրանց նվիրումով, հոգատարությամբ ու պատասխանատվությամբ լի աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի. ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապաքինվում են, բժշկական օգնություն և սպասարկում են ստանում տասնյակ պացիենտներ։
Բուժքույրի մասնագիտությունն ու դրա շարունակական կատարելագործումը բժշկական բուհի ուշադրության կենտրոնում է:
Վերջին շրջանում անցկացվող հավաստագրված կոնֆերանսների ընթացքում առանձին զեկույցներով հատուկ ուշադրությունն է հատկացվում այս զարգացող մասնագիտությանը:
Քննարկվում և ներկայացվում է տարբեր երկրների փորձը, փոխանակման, կրթական ծրագրերի հնարավորությունը, համագործակցության հեռանկարները:
Սիրելի բուժքույրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Թող ձեր աշխատանքը միշտ արժևորվի, լինի գնահատված: Ձեր գործի մշտական ուղեկիցը թող լինեն առողջությունը, ուժն ու երջանկությունը:
Դուք ոչ միայն բուժում եք վերքերը, այլև ջերմությամբ և բարությամբ՝ ամոքում մարդկային հոգիները։ Համալսարանական հարկի ներքո դուք նաև կրթում եք ու օրինակ ծառայում ապագա մասնագտեների համար:
Շնորհակալություն ամեն օր մեր կողքին լինելու համար: