Ադրբեջանական ոստիկանությունը ծեծի է ենթարկել շուկայում միրգ-բանջարեղեն վաճառող տարեց կնոջը. Պատճառն այն է, որ ոստիկանությունը նրանից կաշառք է պահանջել, սակայն կինը չի տվել, գրում է ադրբեջանցի բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն իր թվիթերյան էջում։

Նա ասել է, որ Ադրբեջանում քաղաքացին առանց կաշառքի ոչինչ չի կարող վաճառել։

«Նախագահը երկրում հաստատեց ոստիկանական ռեժիմ և ոստիկանությանը տվեց լիակատար լիազորություն։ Դրա համար էլ ոստիկանությունը դաժան վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիական անձանց նկատմամբ։ Կա պատճառ, թե ինչու Ալիևը հեշտությամբ ահաբեկում է ադրբեջանցիներին՝ գազ վաճառելով Եվրոպային և կաշառքով լռեցնելով որոշ միջազգային կազմակերպությունների»,- գրում է բլոգերը։

1238