Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։ 

Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար բնականոն պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով։ Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության թեման, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթն ստորագրելու համար: 

755