Հուլիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը: 

Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ում եղել են արշավորդներ:  

672