Օլաֆ Շոլցը մարդկանց հորդորում է, որ ավելի լավ է գրքեր կարդան:

«Սոցիալական մեդիայի անեծքն այն է, որ մենք կարող ենք հարմարավետ նստել մեր փուչիկների մեջ, որտեղ մեզ առաջարկում են այն, ինչ մենք միշտ ճիշտ ենք համարել», – ասում է Շոլցը:

Ըստ Շոլցի՝ գրքերը բացում են տարբեր հեռանկարներ, որոնք դուրս են գալիս մարդու անձնական փորձից:

«Դա է գրականության մեծ արժեքը, այն թույլ է տալիս կիսվել փորձառություններով, որոնք չունեք և հաճախ չեք ուզում անձամբ զգալ»,- 1tv.ge-ի՝ փոխանցմամբ ասել է Շոլցը:

1554