«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական էջը:

Գերմանիայի և Ֆրանսիայի հայ համայնքների կողմից ուղարկված մարդասիրական այս քայլը սփյուռքի կողմից հերթական օգնությունն է հայրենիքի համար դժվար այս պահին:

Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Ավելի վաղ Հիմնադրամի գործընկեր Armenia Fund Inc-ի ջանքերով  հումանիտար օգնության երկու չվերթ է իրականացվել՝ ԱՄՆ–ից Հայաստան բերելով ավեի քան 150 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան են ժամանել նաև ամերիակահայ բժիշկներ այս դժվարին օրերին զորավիգ լինելու իրենց գործընկերներին։

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը 25 տոննա մարդասիրական...

Опубликовано Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Пятница, 23 октября 2020 г.

 

709