1999 թվականից սկսած ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Սևանն աշխարհում ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լիճերից մեկն է: Ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգը, խաթարվել են ջրակենսաբանական պրոցեսները:
Սևանա լիճն ունի մակարդակի սեզոնային տատանումներ: Ջրի ամենաբարձր մակարդակը դիտվում է հուլիս ամսին: Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.41 մ, հայելու մակերեսը` 1277.7 կմ², իսկ լճի ջրի ծավալը 38.1 կմ³։ Լճի աղտոտման հիմնական պատճառներից են լիճ և դրա ջրհավաք ավազան թափվող կենցաղային, արտադրական և գյուղատնտեսական կեղտաջրերը:
Լճի էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործում կարևոր է բոլորիս մասնակցությունը: Չաղտոտելով լիճն ու հարակից տարածքը, լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, հնարավոր է բարելավել Սևանի վիճակը»,- ասված է հաղորդագրությունում։