
Վերջերս մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքում յոթ տարեկան երեխաների շրջանում հայտնաբերեցինք, որ մեր երեխաների ամեն չորրորդը ավելցուկային քաշ ունի: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե հետազոտություն կատարենք, կպարզվի, որ ամեն չորրորդ երեխան չունի խաղահրապարակ, դպրոցում չկա մարզասրահ, կյանքում լողավազան չի տեսել և այդպես շարունակ:
«Ես իմ պատմությունից գիտեմ և վերջերս գնացել էի, տեսա բան չի փոխվել, երեխաները ամառը լողալու համար, 7-8 կիլոմետր լեռնային վտանգավոր ճանապարհ կտրեն, որ լողալու ջրին հասանելիություն ունենան: Մենք չենք լուծել այս խնդիրները ուզում ենք գլոբալ պրոբլեմ լուժել, ո՞նց: Ամեն երեխային պետք է ՀՀ-ում լողավազանին, խաղահրապարակին, մարզասրահին հասանելիություն»,- ասաց նա: