Կիևում սկսվել է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոբիլիզացիան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ըստ ականատեսների՝ ծանուցումները տրվում են մարդաշատ վայրերում՝ կանգառներում, խանութներում և այգիներում։

Բնակիչներից մեկն ասել է, որ զորակոչային խորհրդի ներկայացուցիչները վաղ առավոտից փակել են մայրաքաղաքի հանրակացարաններից մեկը և «համընդհանուր մոբիլիզացրել» աշխատանքի եկած բոլոր տղամարդկանց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Խարկովի մարզի իշխանությունները կուժեղացնեն մոբիլիզացիան։

Օգոստոսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով երկարաձգելու մասին օրենքը։

527