«Շրեկ» մուլտֆիլմի հիթը կատարող երաժշտին մնացել է ապրելու ընդամենը մեկ շաբաթ։ Smash Mouth-ի նախկին մենակատար Սթիվեն Հարվելը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն՝ վկայակոչելով խմբի ներկայացուցիչներին։

Հարվելը լյարդի անբավարարության վերջին փուլում է, նրա լյարդը չի աշխատում:

Նա գտնվում է հիվանդանոցում, որտեղի բժիշկները նրան թույլ են տվել գնալ տուն, որպեսզի կարողանա հրաժեշտ տալ իր ընտանիքին ու ընկերներին:

Տասը տարի առաջ երաժշտին ախտորոշվել է կարդիոմիոպաթիա, որի հետևանքով առաջացել է սրտի անբավարարություն և Վերնիկեի էնցեֆալոպաթիա, որն ազդում է հիշողության և խոսքի վրա։
 

1082