Փաշինյանը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի սպորտային համալիրի կառուցման ընթացքին

Գյումրիում ծանոթացա Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2026 թվականին:
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները՝ մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6,5 միլիարդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
06 Սեպտեմբեր, 2023 20:44
642
Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյան
12 Հունիս, 2025 17:30
Հետաքննող լրագրողները պարզել են՝ ում է իրականում պատկանում տունը, որը ֆեյք կայքերը ներկայացնում են որպես Նիկոլ Փաշինյանի առանձնատուն
12 Հունիս, 2025 17:15
FirebirdCloudAI-ը տեխնոլոգիաների ոլորտում ամենամեծ և ամենակարևոր ներդրումն է Հայաստանում. Փաշինյան
12 Հունիս, 2025 13:36