Արգենտինայի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Diarioarmenia-ն։
«Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են․ այդպիսին է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման գերագույն մեթոդի», - հայտարարել է Ֆերնանդեսը:
10 Սեպտեմբեր, 2023 00:44
1161
ԲՏԱ նախարարը և Արգենտինայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները
29 Հոկտեմբեր, 2025 21:16
Համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների համագործակցությունն առավել կամրապնդվի․ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
09 Հուլիս, 2025 23:38
Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
23 Ապրիլ, 2024 22:22
Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին
20 Օգոստոս, 2026 18:06
Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին
20 Օգոստոս, 2026 16:49
Հայտնի է՝ ովքեր են ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում
20 Օգոստոս, 2026 14:47