Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական հարաբերու­թյունների և կառուցողական երկխոսության շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Ջերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսում կայացած մեր հանդիպումները, որոնց ընթացքում արդյունավետ քննարկումներ ունեցանք միջպետական կապերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների համագործակցությունն առավել կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

164