Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրամոբիլների նկատմամբ ընկալումը աճում է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծին, ըստ որի՝ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Վարչապետն ընդգծեց, որ այս թեմայով 2018 թվականից են աշխատում: Նա ուրախությամբ արձանագրեց, որ առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի:

«Մենք պայմանավորվել ենք, որ պարեկային ոստիկանության համար հետագայում նոր մեքենաներ ձեռք բերելիս միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ ձեռք կբերեն»,- ասաց նա: Անդրադառնալով պարեկային ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը՝ վարչապետն ասաց, որ պարեկային ոստիկանության նոր հաստիքների 81 տոկոսը կանայք են լինելու:

1121