ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հակառուսական արշավի համար

ՌԴ-ում Մոլդովայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերջիու Գոնչարենկոն չորեքշաբթի կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան վճռական բողոք է հայտնվել Մոլդովայից «Sputnik Молдова» տեղեկատվական գործակալության ղեկավար Վիտալի Դենիսովին արտաքսելու Քիշնեւի որոշման առիթով և ասվել է, որ այդ քայլն անպատասխան չի մնա։ Այս մասին նշվել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։
«Հայտարարվել է, որ ռուսական կողմն այս քայլը գնահատում է որպես պաշտոնական Քիշնեւի սկսած հակառուսական արշավի մի մաս,- նշել են նախարարությունում։- Մոլդովայի իշխանությունների հերթական ոչ բարեկամական քայլը ռուսական կողմից առանց համարժեք պատասխանի չի մնա»։
ՌԴ-ն պահանջում է Մոլդովայից դադարեցնել ռուսալեզու մեդիա-ռեսուրսների քաղաքականացված հետապնդումը։
14 Սեպտեմբեր, 2023 16:35
428