«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, ուղիղ եթերում հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի առաջարկներին:

Վերջինս, հիշեցնենք, առաջարկել էր իր թեկնածությունն առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում և ընտրել իրան կամ նոր ընտրություններ անցկացնել:

Ղուկասյանը շարունակել է պնդել իր պայմանը, այն է՝ ստորագրել հուշագիր, իրեն հանձնել վերահսկողական վարչությունները, որպեսզի, ըստ Ղուկասյանի, բացի արխիվները և դրանց հիման վրա Տիգրան Ավինյանին տանի դատախազություն: Նա նույնիսկ ասել է, որ պատրաստ է աչք փակել Հայկ Մարությանի գործած ապօրինությունների վրա, որոնք նա թույլ է տվել Երևանի քաղաքապետ եղած տարիներին:

«Ես հասկանում եմ՝ դու մտավախություն ունես, որ էն, ինչ կա ՔՊ-ի ձեռը՝ կոռուպցիոն պապկեքը քո վերաբերյալ, իմ մոտ կարա հայտնվի, բայց ես քեզ գառանտյա եմ տալիս, ժողովուրդն էլ ինձ կների, որ եթե ես գտա քո կառավարման տարիներին ըտենց կեղտոտ բաներ, և հաստատ գտնվելու են, ես պատրաստ եմ ասել, հարգելի ժողովուրդ, Հայկ Մարությանն էլ ա թույլ տվել թալան, իսկ դու թույլ ես տվել, էդ 20 քանի տները Չեխիայում, որ ունես, էտի պատահական չի, ուրեմն նույն էդքան էլ էն Մկոն պիտի ունենար, քո ստեղծագործական թիմի անդամները ևս, քո չգրանցված աշխատողները, էտի սաղ կպնի գլխիդ, դու օգնում ես երկիրը ազատել ուռուցքից, էդ քո վերաբերյալ գտնված ք… ու թեքերը, ես պարզ ասում եմ, ժողովուրդ, ես պատրաստ եմ, հիմա կարող ա ասեն՝ չէ, Հայկոն էլ պիտի նստի, ես ասեմ՝ չէ, Հայկո, դու չես նստում: Տարել ես մի միլիոն դոլար, 800 հազարը բեր հետ դիր, էն 200 հազարն էլ քեզ նվեր, ախպեր՝ ազգը փրկելու համար, այ կոլոտ մարդ»,- ասել է Ղուկասյանը:

2316